Ութ ժամվա ընթացքում Մոսկվայի ուղղությամբ 462 անօդաչու է ուղարկվել․ Սոբյանին
Նոյեմբերի 28-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի մատույցներում ոչնչացրել են 123 անօդաչու թռչող սարք։ Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 27-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07:00-ն Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչել է 462 անօդաչու։ Դրանց մեծ մասը որսվել է քաղաքի հեռավոր մատույցներում։ Այս մասին «Մաքս» մեսենջերում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Անօդաչուների ոչնչացման մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են նոյեմբերի 27-ի երեկոյան։ Մոսկվայի ժամանակով ժամը 23:05-ին Սոբյանինը հայտնել է առաջին 11 անօդաչուների որսման մասին։ Ժամը 05:00-ին նա զեկուցել է ևս 21 անօդաչուի ոչնչացման մասին, իսկ ժամը 07:03-ին հրապարակել է մայրաքաղաքի ուղղությամբ թռչող անօդաչուների ընդհանուր թվի վերաբերյալ տվյալները։
«Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրում», — գրել է քաղաքապետը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, ՀՕՊ ուժերը նաև որսել և ոչնչացրել են 74 անօդաչու Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Նովգորոդի մարզերի երկնքում։


