չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Սլովակիայի ընդդիմությունը պահանջել է ստուգել վարչապետ Ֆիցոյի որոշման օրինականությունը

Սլովակիայի ընդդիմությունը պահանջել է ստուգել վարչապետ Ֆիցոյի որոշման օրինականությունը

Սլովակիայի ընդդիմադիր «Ազատություն և համերաշխություն» կուսակցությունը Գլխավոր դատախազությունից պահանջել է ստուգել Ուկրաինային էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները դադարեցնելու վերաբերյալ երկրի վարչապետ Ռոբերտո Ֆիցոյի որոշումը։ Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այս մասին ասված է կուսակցության հաղորդագրությունում։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ կատարել է Կիևին էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները դադարեցնելու իր խոստումը։ 

Նա հիշեցրել էր, որ միայն այս տարվա հունվարին այդ արտակարգ մատակարարումները, որոնք անհրաժեշտ էին Ուկրաինայի էլեկտրական ցանցերը կայունացնելու համար, երկու անգամ ավելի են եղել, քան ամբողջ 2025 թվականի ընթացքում։

 

  • Կիսվել: