Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ է զոհվել
Սիրիայում զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան գեներալը, տեղեկացնում է Mehr գործակալությունը:
Նշվում է, որ գեներալ Քումարս Փուր Հաշեմին զոհվել է Հալեպում Սիոնիստական ռեժիմի թաքֆիրական վարձկանների հարձակման հետևանքով։ Փուր Հաշեմին Հալեպում իրանցի խորհրդականների հրամանատարն էր։
՛՛Իրանցի խորհրդականները, որոնք Սիրիայում են Սիրիայի կառավարության պաշտոնական հրավերով, կարևոր դեր են խաղացել ահաբեկչության դեմ պայքարում սիրիացիներին աջակություն ցուաբերելու գործում և նպաստել են այդ երկրում խաղաղության, կայունության և կայուն անվտանգության հաստատմանը՛՛,-գրում է Mehr գործակալությունը: