շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սիրիայից հեռանալ ցանկացող հարյուրավոր մարդիկ հավաքվել են Լիբանանի հետ սահմանին

Սիրիայից հեռանալ ցանկացող հարյուրավոր մարդիկ հավաքվել են Լիբանանի հետ սահմանին

Հարյուրավոր մարդիկ, որոնք ցանկանում են լքել Սիրիան, մի քանի ժամ տևած հերթերի մեջ են Լիբանանի հետ սահմանին. սիրիական կողմում մաքսային և անձնագրային հսկողություն չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Դամասկոսից Բեյրութ ժամանած քաղաքացիները։

«Լիբանանյան սահմանին ժամերով հերթեր են գոյանում, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիներ փորձում են հեռանալ Սիրիայից Բեյրութի միջազգային օդանավակայանով այլ երկրներ տարանցիկ ճանապարհով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ականատեսի խոսքով՝ Սիրիայի և Լիբանանի միջև ազատ գոտին ամբողջությամբ թալանվել է, շենքի մի մասն այրվել է, իսկ ճանապարհին բազմաթիվ լքված մեքենաներ են եղել, որոնցից մի քանիսն այրվել են։

«Մենք անցել ենք սիրիական հսկողությունը, այնտեղ ոչ ոք չկար, մուտքի մոտ ստեղծվել էր զինված ընդդիմության անցակետը, մենք անցանք առանց ելքի անձնագրում դրոշմելու», - հավելել է գործակալության զրուցակիցը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: