շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման համար Բաղդադը միջազգային-իրավական միջոցներ է ձեռնարկում

Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման համար Բաղդադը միջազգային-իրավական միջոցներ է ձեռնարկում

Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման համար Բաղդադն անհրաժեշտ միջազգային-իրավական միջոցներ է ձեռնարկում, ասել է Իրաքի վարչապետ Աբդել Աբդուլ Մահդին, տեղեկացնում է Reuters-ը:

Մահդին հաստատել է կառավարության դիրքորոշումն այն մասին, որ Սիրիայի հյուսիս-արևելքից Իրաք տեղափոխվող ամերիկյան զորքերին չի թույլատրվում մնալ երկրում: «Մենք արդեն պաշտոնական հայտարարություն ենք տարածել, որում ասվում է, որ կիրառում ենք բոլոր միջազգային-իրավական միջոցները: Միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ին խնդրում ենք այս հարցում իրենց դերն ունենալ»,-նշել է նա:

Նշենք, որ Մահդին նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ հանդիպումից հետո:

 

  • Կիսվել: