երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական գնդակոծության հետևանքով 30 զոհի մասին

Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական գնդակոծության հետևանքով 30 զոհի մասին

Առնվազն 30 մարդ է զոհվել սիրիական Հալեպ, Ռաքքա և Հասաքա նահանգների քրդաբնակ շրջանների վրա թուրքական զորքերի զանգվածային հարձակումների հետևանքով։  
Զոհերի մեջ կա 15 խաղաղ բնակիչ, ինչպես նաև սիրիական բանակի 15 զինծառայող։ Այս մասին հայտնում է Իրաքից հեռարձակվող Rudaw հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայի դեմոկրատական ուժերի գլխավոր հրամանատարությանը։

Նոյեմբերի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սկսել է «Ճանկ-սուր» ռազմական գործողությունը Սիրիայում և Իրաքում քրդական կազմավորումների դեմ։ Օրվա ընթացքում թուրքական զորքերը ոչնչացրել են 89 թիրախ, այդ թվում՝ ապաստարան ու զինամթերքի պահեստ։

Թուրքիան նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ փողոցի վրա հարձակման համար պատասխանատու է համարում Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և Սիրիայի դեմոկրատական ուժերին: Հիշեցնենք, որ հարձակման ժամանակ վեց մարդ է զոհվել, առնվազն 80 մարդ վիրավորվել է։

  • Կիսվել: