հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սիրիան զինտեխնիկա է ուղարկում Թուրքիային սահմանամերձ Քոբանի

Սիրիան զինտեխնիկա է ուղարկում Թուրքիային սահմանամերձ Քոբանի

Սիրիայի ինքնիշխան տարածքում թուրքական ռազմաօդային ուժերի ռազմական օպերացիայից ի վեր Սիրիան ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել Քոբանիին, գրում է ermenihaber.am-ը:

Քոբանի - Թուրքիայի հետ սահմանամերձ քրդաբնակ սիրիական շրջան։

Ինչպես փոխանցում են սիրիական կառավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցները, Քոբանիի սահմանային գյուղեր են արդեն ուղարկվել 20 տանկ, ռազմական սարքավորումներ և հրետանային զինատեսակներից կազմված շարասյուն։

Տևական ժամանակ է, ինչ թուրքական զորքերը ռմբակոծում են Սիրիայի հյուսիսում գտնվող մի շարք շրջաններ, ինչպիսիք են Թել Ռիֆաթը, Մանբիջը, Թիլլ Թամըրը, Շահբան, Քոբանին։ Հայտնի է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից դրականորեն չի ընդունվել այդ ռազմագործողությունը։

Երեկ ռուսական ուղղաթիռները ցածր թռիչք են իրականացրել Քոբանիի երկնքում։ Հարկ է հիշեցնել, որ Քոբանիում է գտնվում ռուսական ռազմաբազան, և թուրքական զորքերի հետ համատեղ ռուսները ժամանակ առ ժամանակ ստուգումներ են անցկացնում։

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ Սիրիայում ռուսական ուժերի հրամանատար Ալեքսանդր Չայկոն Հասակայում հանդիպել էր «Սիրիայի դեմոկրատականն ուժերի» (ՍԴՈւ - DSG) հրամանատար Մազլում Քոբանիի (Աբդի) հետ և քննարկել վերջին իրադարձությունները։ Նշվում է, որ ռուս գեներալը Սիրիային առաջարկել է սահմաններում տեղակայել սեփական զինուժը՝ ի հակակշիռ Թուրքիայի հնարավոր ցամաքային ռազմագործողությանը։

  • Կիսվել: