Սիրիան թուրքական քաղաք է հրթիռակոծել, վիրավորներ կան. ԶԼՄ
Սիրիան գնդակոծել է Թուրքիայի Քարքամիշ քաղաքը, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է «Haberturk»-ը։
Հեռուստաալիքի տվյալով՝ քրդական ուժերն առնվազն չորս հրթիռ են արձակել քաղաքի ուղղությամբ։
Արկերից մի քանիսը պայթել են քաղաքի կենտրոնում։ Հրթիռներից մեկն ընկել է դպրոցի շենքի վրա, ևս երկուսը` բնակելի տների, իսկ չորրորդը՝ բեռնատարի վրա։
Վիրավորների հստակ թիվը չի նշվում։ Դեպքի վայրերում աշխատում են շտապօգնության խմբերը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում և Իրաքում իրականացրել է «Ճանկ-Թուր» օդային գործողությունը, որի հետևանքով ոչնչացվել են քրդական զինված խմբավորումների քարանձավներ, թունելներ և պահեստներ։
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատարությունն իր հերթին հայտարարել է, որ թուրքական բանակի հարձակումներն անպատասխան չեն մնա։
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատարությունն իր հերթին հայտարարել է, որ թուրքական բանակի հարձակումներն անպատասխան չեն մնա։


