կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սիրիական բանակը մարտի է բռնվել Հալեպ և Իդլիբ նահանգների վրա գրոհած ահաբեկիչների դեմ

Սիրիական բանակը մարտի է բռնվել Հալեպ և Իդլիբ նահանգների վրա գրոհած ահաբեկիչների դեմ

Սիրիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սիրիական բանակը մարտի է բռնվել Հալեպ և Իդլիբ նահանգների վրա գրոհած ահաբեկիչների դեմ։

Ռազմական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչական խմբավորումները տեխնիկայի և կենդանի ուժի մեծ կորուստներ են կրել: Հարձակումը սկսվել է նոյեմբերի 27-ի առավոտյան։

Խախտելով ապաէսկալացիայի համաձայնագիրը՝ «Ջաբհան ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող խմբավորումները հարձակվել են Հալեպի և Իդլիբի նահանգների երկայնքով՝ հարվածներ հասցնելով գյուղերին, քաղաքներին և ռազմական դիրքերին։

Լրատվամիջոցները գրում են, որ զինյալները գրավել են 13 բնակավայր, այդ թվում՝ ռազմավարական կարևոր քաղաքներ:

  • Կիսվել: