հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե

Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե

Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են երկրի Հասակե քաղաք, որն ավելի վաղ քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի վերահսկողության տակ էր, տեղեկացնում է Syria TV-ն:

Նշվում է, որ Սիրիայի կառավարության և «Սիրիական ժողովրդավարական ուժերի» միջև ձեռք բերված համաձայնագրի շրջանակում քաղաք է ժամանել Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ուժերի շարասյուն՝ կարգուկանոնը պահպանելու նպատակով:

Աղբյուրը հայտնում է նաև Քամիշլի քաղաք անվտանգության ուժերի տեղակայման նախապատրաստական ​​աշխատանքների մասին:

Ըստ Syria TV-ի՝ հունվարի 27-ին ստորագրված համաձայնագիրը նախատեսում է Սիրիայի ներքին անվտանգության ուժերի տեղակայում հիմնականում քրդերով բնակեցված Հասակեի և Քամիշլիի կենտրոնական շրջաններում: Դրանից հետո նախատեսվում է «Սիրիական ժողովրդավարական ուժերի» ստորաբաժանումների աստիճանական ինտեգրում կառավարական ուժերի և հյուսիս-արևելքում տեղակայված անվտանգության ուժերի հետ:

Բացի դրանից, ըստ համաձայնագրերի, քուրդ մարտիկների երեք սիրիական բանակային բրիգադներ կստեղծվեն Ալ-Ջազիրա շրջանում, իսկ մեկ այլ առանձին քրդական բրիգադ կտեղակայվի Հալեպի նահանգի Այն ալ-Արաբ շրջանում:

  • Կիսվել: