Սիերա Լեոնեում բենզատար է պայթել. ավելի քան 90 զոհ կա
Սիերա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունում բենզատար է պայթել, որի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ մայրաքաղաքի դիահերձարան ներկա պահին 91 մարմին է բերվել։ Պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բենզատարը վթարի է ենթարկվել։ Մարդիկ հավաքվել են դրա շուրջ՝ փորձելով հավաքել թափված վառելիքը։ Այդ պահին այն այրվել է և պայթել։
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: