Սի Ծինպինը պլանավորում է Պուտինի հետ հանդիպում անցկացնել դեկտեմբերի 15-ին
ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը դեկտեմբերի 15-ին, պլանավորում տեսախորհրդաժողովի ձևաչափով հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին դեկտեմբերի 13-ին հաղորդել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:
«ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը դեկտեմբերի 15-ին տեսախորհրդաժողովի ձևաչափով Պեկինից հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-ասված է դիվանագետի տարածած հայտարարությունում։
Մյուս մանրամասների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։


