շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Սի Ծինփինը կոչ է արել յուանը վերածել համաշխարհային պահուստային արժույթի

Սի Ծինփինը կոչ է արել յուանը վերածել համաշխարհային պահուստային արժույթի

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է անում, որպեսզի յուանը համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ ստանա, հաղորդում է Սինհուան։

Ինչպես նշվում է, Սին հայտարարել է, որ Չինաստանին անհրաժեշտ է ստեղծել «հզոր արժույթ», որը կարող է լայնորեն կիրառվել միջազգային առևտրում, ներդրումային և արտարժութային շուկաներում։ Թերթը գրում է, որ Չինաստանի ղեկավարությունը վաղուց է ձգտում յուանի միջազգայնացմանը։

Չինաստանի առաջնորդը նաև նշել է, որ երկրին անհրաժեշտ է «հզոր կենտրոնական բանկ»՝ դրամավարկային քաղաքականությունը կառավարելու համար, ինչպես նաև մրցունակ ֆինանսական ինստիտուտներ, որոնք ունակ կլինեն ներգրավել համաշխարհային կապիտալ և ազդեցություն ունենալ համաշխարհային գների վրա։

  • Կիսվել: