հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սի Ծինփինն ու Վոլոդիմիր Զելենսկին կարող են հանդիպել կամ հեռախոսազրույց ունենալ

Սի Ծինփինն ու Վոլոդիմիր Զելենսկին կարող են հանդիպել կամ հեռախոսազրույց ունենալ

Եվրամիությունում Չինաստանի դեսպան Ֆու Ցունը չի բացառել, որ մոտ ապագայում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող են հանդիպել կամ հեռախոսազրույց ունենալ:

Նա հավելել է, որ չինացի բարձրաստիճան պաշտոնյաները կապի մեջ են ուկրաինացի գործընկերների հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել էր, որ Պեկինը ծանուցվել է Սի Ծինփինի հետ հանդիպելու՝ ուկրաինական կողմի պատրաստակամության մասին։

  • Կիսվել: