Շվեյցարիան զենք չի մատակարարի Ուկրաինային. Կասիս
Շվեյցարիան զենք չի մատակարարի Ուկրաինային` չնայած ճնշումներին: Այս մասին հայտարարել է նախագահ Իգնացիո Կասիսը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Նշվում է, որ նա ասել է, որ Բեռնը զենք չի արտահանել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ և ապագայում էլ խուսափելու է ուղղակի կամ անուղղակի մասնակցությունից ցանկացած զինված հակամարտության։
Ըստ Կասիսի՝ եվրոպացի գործընկերների կողմից Շվեյցարիայի վրա ՛՛ճնշում կա՛՛ զենքի վերաարտահանումից հրաժարվելու իր որոշման պատճառով: Նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ, իր կարծիքով, Շվեյցարիային հաջողվել է չեզոք մնալ, իսկ հակառուսական և հակաիրանական պատժամիջոցներին միանալը չի հակասում երկրի չեզոք կարգավիճակին:


