կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շվեդիայի պետական ​​հեռուստաալիքով Էրդողանին ծաղրելու պատճառով դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Շվեդիայի պետական ​​հեռուստաալիքով Էրդողանին ծաղրելու պատճառով դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շվեդական SVT պետական հեռուստաալիքով ցուցադրել են կարմիր ներքնաշորով և գլխին փաթաթված շարֆով, տեղեկացնում է Infoteka24.ru-ն։

Հաղորդավարը, մասնավորապես, ասել է. ՛՛Էրդողան, ինչո՞ւ քեզ նման թուրքը մազ չունի։ Դուք գալիս եք մի երկրից, որտեղ բոլորը գնում են և մազերի փոխպատվաստում անում։ Գնա մազերդ կտրիր կամ շարֆ կապիր հենց հիմա՛՛։

Նշվում է, որ ռեպորտաժը բուռն արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում։

Այս պատճառով այսօր Շվեդիայի դեսպան Ստաֆան Հյորստրյոմը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, և նրան խիստ բողոք են հղել այս միջադեպի կապակցությամբ։

Դիվանագետը տեղեկացվել է նախագահ Էրդողանի և ընդհանուր առմամբ Թուրքիայի դեմ ՛՛անտեղի և ոչ անպատշաճ՛՛ հայտարարությունների և կադրերի անթույլատրելիության մասին, որոնք արվել են սկանդինավյան երկրի պետական հեռուստաալիքի եթերում։

 

  • Կիսվել: