ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դեսպանությունների դիվանագետներին ՌԴ-ն հայտարարել է «persona non grata»

Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի դեսպանությունների դիվանագետներին ՌԴ-ն հայտարարել է «persona non grata»

Ռուսաստանի Դաշնությունը Շվեդիայի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունների դիվանագետներին «persona non grata» է հայտարարել՝ ապօրինի բողոքի ակցիաներին մասնակցելու համար, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Շվեդիայի դեսպանը, Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը և Գերմանիայի դեսպանորդը:

Դիվանագետներին բողոք է հայտնվել այն առնչությամբ, որ Շվեդիայի և Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունների դիվանագիտական առաքելության աշխատակիցները Սանկտ Պետերբուրգում, իսկ Գերմանիայի դեսպանատան աշխատակիցը՝ Մոսկվայում, հունվարի 23-ին մասնակցել են ապօրինի բողոքի ակցիաներին:

Ընդգծվել է, որ նրանց այդ գործողություններն անընդունելի են և չեն համապատասխանում իրենց դիվանագիտական կարգավիճակին՛՛:

Դեսպանությունների և հյուպատոսությունների նշված աշխատակիցները պարտավորվել են մոտ ժամանակներս լքել Ռուսաստանի Դաշնության սահմանները:

  • Կիսվել: