շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շվեդիան Ուկրաինային մոտ 100 մլն դոլարի ռազմական և տնտեսական աջակցություն կտրամադրի. ԱԳՆ

Շվեդիան Ուկրաինային մոտ 100 մլն դոլարի ռազմական և տնտեսական աջակցություն կտրամադրի. ԱԳՆ

Շվեդիան Ուկրաինային մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի ռազմական և տնտեսական օգնության նոր փաթեթ է հատկացնում։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
 
«Մենք կշարունակենք Ուկրաինային աջակցություն ցուցաբերել։ 1 մլրդ շվեդական կրոն ենք հատկացնում, որը մոտ 100 մլն ԱՄՆ դոլար է», – հայտարարել է Անդերսոնը։
 
Նա պարզաբանել է, որ հատկացվող միջոցներից 500 մլն կրոնը Կիևին ռազմական օգնության փաթեթն է։ Անդերսոնը նշել է, որ օգնության տվյալ փաթեթը համապատասխանում է Ուկրաինայի կողմից ավելի վաղ ներկայացրած հարցմանը։ Երկրորդ մասն ուղղված է Ուկրաինայի տնտեսության աջակցմանը։
 
Շվեդիայի վարչապետը հավելել է, որ իրենք Ուկրաինային կօգնեն նաև ցորենի ձեռքբերման հարցում, որը կփոխանցվի պարենային անբավարարություն ունեցող երկրներին և կաջակցի Ուկրաինայի տնտեսությանը։

  • Կիսվել: