ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են այս ամառ անդամակցել ՆԱՏՕ-ին

Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են այս ամառ անդամակցել ՆԱՏՕ-ին

Շվեդիան և Ֆինլանդիան կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին արդեն ամռանը։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ֆինլանդիան, ինչպես սպասվում է, Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտ կներկայացնի հունիսին, նրան կհաջորդի Շվեդիան։

Աղբյուրների տվյալներով՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունները համատեղ աշխատում են անդամակցության հարցով իրենց երկրների ներսում կոնսենսուսի հասնելու համար, սակայն վերջնական որոշումը յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է ընդունում։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը եղել է ապրիլի 6-7-ը Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ամենաքննարկված թեմաներից մեկը։

  • Կիսվել: