կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Շուշիում Ադրբեջանի դրոշի հետ հավասար կծածանվի նաեւ Թուրքիայի դրոշը. Չավուշօղլու

Շուշիում Ադրբեջանի դրոշի հետ հավասար կծածանվի նաեւ Թուրքիայի դրոշը. Չավուշօղլու

Նախապատրաստական ​​աշխատանքների ավարտից հետո Շուշիում կբացվի գլխավոր հյուպատոսություն, և մենք՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, մեր աշխատակիցներին շատ մոտ ապագայում կուղարկենք այնտեղ, Շուշիում Թուրքիայի դրոշը Ադրբեջանի դրոշին հավասար կծածանվի:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն :

Նա նշել է, որ Շուշիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը առանձնահատուկ նշանակություն ունի, հաղորդում է ԱՊԱ-ն:

 
 

Խոսելով երկու առաջնորդների կողմից ստորագրված Շուշիի հռչակագրի մասին՝ Մ.Չավուշօղլուն այս փաստաթուղթն անվանել է ապացույց այն բանի, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև միությունը կլինի ամենաբարձր մակարդակում:

  • Կիսվել: