ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Շուրջ 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի արևելքում

Շուրջ 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի արևելքում

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Էլազըղ (պատմ․ Խարբերդ) նահանգի Սիվրիջեի շրջանում 4.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) տարածած հայտարարության համաձայն՝ երկրաշարժի խորությունն ընդերքում կազմել է 7 կմ:

 Էլազըղի նահանգապետարանը տեղի ունեցածից հետո գրառում է կատարել սոցցանցում՝ հայտնելով դեպքի վայրում աշխատանքներ տանելու մասին:

  • Կիսվել: