երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Շուրջ 25 մլն զբոսաշրջիկներ են ամռանը հանգստացել Ռուսաստանի տարածաշրջաններում

Շուրջ 25 մլն զբոսաշրջիկներ են ամռանը հանգստացել Ռուսաստանի տարածաշրջաններում

Ռուսաստանի տարածաշրջաններում հուլիսից մինչեւ օգոստոս ընկած ժամանակաշրջանում հանգստացող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել Է 25 միլիոն. դա ավելի շատ Է, քան 2021 թվականին եւ 2019 թվականի համավարակից առաջ Էր: Այդ մասին սեպտեմբերի 12-ին հայտնել Է «Ռոստուրիզմ»-ի ղեկավար Զարինա Դոգուզովան:

«Մայիս ամսից մինչեւ օգոստոս երկրում հանգստացել Է շուրջ 25 միլիոն մարդ, ինչը գերազանցել Է անցյալ տարվա եւ համավարակից առաջ արձանագրված ցուցանիշները: Ղրիմում հանգիստն անցկացնելու պահանջարկի անկումը 19 տոկոս Է՝ 2021 թվականի համեմատությամբ, իսկ Կրասնոդարի երկրամասում զբոսաշրջիկների հոսքի ցուցանիշները նույնիսկ անցյալ տարվա ցուցանիշները գերազանցել են մի քանի տոկոսով»,-նա գրել Է իր Telegram-ալիքում:

«Ռոստուրիզմ»-ի ղեկավարը հավելել Է, որ Էքսկուրսիոն քաղաքային ուղեւորությունների համար ուղղություններում առաջատարներն են Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան եւ Մոսկվայի մարզը, Նիժնի Նովգորոդը, Կազանը, Զոլոտոյե կոլցոյի եւ Ռուսկի Սեւերի պատմական քաղաքները:

«Անցյալ տարվա համեմատությամբ գրեթե կրկնակի աճել Է հետաքրքրությունը Հյուսիսային Կովկասում հանգստանալու նկատմամբ»,-ընդգծել Է նա: «Ռոստուրիզմ»-ի տեղեկատվության համաձայն, աշնանային շրջագայությունների ուղեգրերի վաճառքն ավելացել Է 2-3 անգամ՝ տուրիստական քեշբեքի ծրագրի շնորհիվ:

Տուրօպերատորների տեղեկատվության համաձայն, Հյուսիսային Կովկասի հանրապետությունների թվում զբոսաշրջիկների հետաքրքրության աճով առաջատարն անցած ամռանը եղել Է Դաղստանը: Տուրիստական հոսքն այնտեղ աճել Է ոչ պակաս, քան 30 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: