երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Շոյգուն կոչ է արել պահպանել զորքերին ռոբոտների եւ ՌԷՊ միջոցների մատակարարման տեմպերը

Շոյգուն կոչ է արել պահպանել զորքերին ռոբոտների եւ ՌԷՊ միջոցների մատակարարման տեմպերը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կոչ է արել պահպանել զորքերին ռոբոտների եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների մատակարարման տեմպերը, հաղորդում է «Интерфакс»-ը։ 

«Հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության անցկացումը՝ այս տարի անհրաժեշտ է պահպանել զորքերին առաջադեմ սպառազինություն մատակարարելու տեմպերը՝ ներառյալ ռոբոտային համակարգերը, տեղեկատվական ապահովման միջոցները, ՌԷՊ միջոցները, ինչպես նաեւ, բնականաբար, նյութատեխնիկական ապահովումը»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ այս պահին «վարկային միջոցների օգտագործմամբ սպառազինության եւ տեխնիկայի մատակարարումը» շարունակվում է։

«Առաջնահերթություն է գերճշգրիտ հեռահար սպառազինությունը, ավիացիոն տեխնիկան, ինչպես նաեւ ռազմավարական միջուկային ուժերի մարտունակության պահպանումը»,- նշել է նախարարը։ 

«Չնայած հակառուսական պատժամիջոցներին՝ այսօր պետական ​​պայմանագրերի կնքման մակարդակը կազմում է 85 տոկոս, ապրիլին մենք ամբողջությամբ կավարտենք այդ աշխատանքը»,- հավելել է նա։

Շոյգուն նաեւ նշել է, որ նախարարությունն «ամբողջությամբ կատարում է անձնակազմի նկատմամբ բոլոր սոցիալական պարտավորությունները՝ հաշվի առնելով համապատասխան ինդեքսավորումների վերաբերյալ ընդունված որոշումները»։

«Բացի այդ, հաստատվել են «Վետերանների մասին» օրենքում փոփոխությունները, ըստ որոնց՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասնակիցները ճանաչվում են մարտական ​​գործողությունների վետերաններ։ Աջակցություն կտրվի նաեւ այս կատեգորիայի զինծառայողների հարազատներին»,- հավելել է ռուս նախարարը։

  • Կիսվել: