շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Շոյգուն հորդորել է անվտանգ միջանցքներ տրամադրել զենքը վայր դրած ուկրաինացի զինվորականերին

Շոյգուն հորդորել է անվտանգ միջանցքներ տրամադրել զենքը վայր դրած ուկրաինացի զինվորականերին

Ներկայումս ռազմական գործողությունների շրջանում հիմնականում դիմադրություն են ցուցաբերում ազգայնականների զինված խմբերը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարը:

Նշվում է նաև, որ ուկրաինացի զինվորականները փորձում են խուսափել բախումներից և պայմանավորվել միջանցքների հարցով՝ առանց զենքի օպերացիայի գոտուց դուրս գալու համար:

ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հատուկ հանձնարարականներ է տվել բոլոր ստորաբաժանումների հրամանատարներին՝ հարգանքով վերաբերվելու ուկրաինացի զինծառայողներին։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները, ի տարբերություն ազգայնականների, երդվել են ուկրաինացի ժողովրդին և ենթարկվել են հրամաններին՝ հարգանքով վերաբերվե՛ք նրանց՛՛:

Շոյգուն հորդորել է մշակել անվտանգ միջանցքներ օպերացիայի շրջաններից՝ զենքը վայր դրած ուկրաինացի զինվորականների անվտանգ ելքն ապահովելու նպատակով:

 

  • Կիսվել: