շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շոյգուն հայտնել է Ուկրաինայում ՌԴ ՊՆ-ի կողմից «Կինժալ» հիպերձայնային հրթիռներ կիրառելու մասին

Շոյգուն հայտնել է Ուկրաինայում ՌԴ ՊՆ-ի կողմից «Կինժալ» հիպերձայնային հրթիռներ կիրառելու մասին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում երեք անգամ կիրառել են ՛՛Կինժալ՛՛ հիպերձայնային հրթիռը, տեղեկացնում է Ինտերֆաքս-ը։

Նա այսօր ՛՛Ռոսիա-1՛՛-ին տված հարցազրույցի ժամանակ, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք ՛՛Կինժալը՛՛ երեք անգամ օգտագործել ենք հատուկ ռազմական գործողության ժամանակ, և այն երեք անգամ էլ ցույց է տվել իր փայլուն հատկանիշները՝ բնութագիր, որը չունի աշխարհում ոչ մի նմանատիպ հրթիռ՛՛:

Շոյգուն հավելել է, որ իրենք ՛՛Կինժալն՛՛ օգտագործում են հատկապես կարեւոր թիրախներին հարվածներ հասցնելու համար:

Նշենք, որ ավելի վաղ՝ օգոստոսի 18-ին, ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ երեք ՄիԳ-31 ինքնաթիռներ՝ ՛՛Կինժալ՛՛ հիպերձայնային հրթիռներով, տեղափոխվել են Կալինինգրադի մարզ՝ լրացուցիչ ռազմավարական զսպման միջոցառումների շրջանակներում։

 

  • Կիսվել: