հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շոլցը զգուշացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հակառակ ազդեցության մասին

Շոլցը զգուշացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հակառակ ազդեցության մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է մտածի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հակառակ ազդեցության մասին՝ գրում է РИА Новости-ն։

Կանցլերն զգուշացրել է, որ հակառուսական միջոցների արձագանքը պետք է «հաղթահարելի» լինի, ու ևս մեկ անգամ վստահեցրել, որ այդ պատճառով է Գերմանիան դեմ Եվրոպա ռուսական գազի ներմուծման արգելքին ու շարունակում է հավատարիմ մնալ իր անփոփոխ դիրքորոշմանը։

Շոլցը նշել է, որ «պատժամիջոցների հակառակ ազդեցության հարցը վերաբերում է նաև Եվրամիության շատ այլ երկրների, «որոնք ավելի շատ են կախված ածխի, գազի և նավթի ներմուծումից, քան Գերմանիան: Բնականաբար, ոչ մեկին չի կարելի թողնել բախտի քմահաճույքին այս հարցում»: Միաժամանակ կանցլերն ընդգծել է, որ Եվրամիության բոլոր երկրները մտադիր են նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը ռուսական էներգակիրների ներկրումից:  

Շոլցի խոսքով՝ Եվրոպան և նրա գործընկերներն արդեն ընդունել են ամենախիստ պատժամիջոցները, որոնք երբևէ կիրառվել են Ռուսաստանի նման մեծ երկրի դեմ: Նա վստահեցրել է, որ սահմանափակող միջոցներն ազդում են Ռուսաստանի տնտեսական զարգացման վրա, և դրանց հետևանքները «էլ ավելի դրամատիկ» կլինեն։

  • Կիսվել: