կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շոլցը դեմ է Ուկրաինայում ոչ թռիչքային գոտուն և ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելուն

Շոլցը դեմ է Ուկրաինայում ոչ թռիչքային գոտուն և ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելուն

Գերմանիան դեմ է Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահ կոնտինգենտ ուղարկելուն։ Այս մասին կիրակի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ գրում է ТАСС-ը։

«Մենք այնտեղ ռազմական ոլորտում չենք գործելու, նույնիսկ եթե դա անվանենք խաղաղապահ զորքեր»,- ասել է նա։ «Մենք այնտեղ ոչ թռիչքային գոտի էլ չենք ստեղծելու»,- հավելել է Շոլցը։

Միաժամանակ կանցլերն ասել է, որ անում է «ամեն ինչ Ուկրաինային օգնելու համար»։ Նրա խոսքով՝ այժմ Ռուսաստանի դեմ «Արևմուտքի հիմնական գործիքը պատժամիջոցներն են»։

Ավելի վաղ Վարշավան հանդես էր եկել Ուկրաինայի արևմտյան շրջաններ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկով։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ծրագրել էր իր առաջարկը ներկայացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մարտի 24-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Հանդիպումից հետո դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա, քանի որ դա կհանգեցնի Ռուսաստանի հետ լայնածավալ հակամարտության։

  • Կիսվել: