երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շոլցը ցանկանում էր արմատապես փոխել Եվրամիությունը

Շոլցը ցանկանում էր արմատապես փոխել Եվրամիությունը

Եվրամիությունը պետք է բարեփոխվի և աստիճանաբար վերացնի արտաքին և հարկային քաղաքականության, ինչպես նաև այլ ոլորտներում որոշումների միանձնյա կայացնելու սկզբունքը։ Այս առաջարկով հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Եվրոպական սոցիալիստների կուսակցության համագումարում, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։

«Ես հստակ ասում եմ՝ եթե աշխարհաքաղաքական Եվրոպան մեր պահանջն է, ապա ձայների մեծամասնության սկզբունքի վրա հիմնված որոշումները հաղթանակ են, ոչ թե ինքնիշխանության կորուստ։ Մեկ Եվրամիություն՝ բաղկացած 27, 30, 36 պետություններից, որում ավելի քան 500 միլիոնավոր ազատ և իրավահավասար քաղաքացիներ, կարող են ավելի մեծացնել իր կշիռն այս աշխարհում», – պնդում է Շոլցը:

Նրա կարծիքով, միաձայնության սկզբունքի մերժումը կօգնի փոքր եվրոպական պետություններին լսելի լինել։ Բացի դրանից, Օլաֆ Շոլցը հանդես էր գալիս ավելի մեծ ինքնավարության, այդ թվում՝ Եվրամիության ռազմական անկախության օգտին:

Կանցլերը կոչ է արել համակարգված ձեռք բերել սպառազինություններ և սարքավորումներ, ստեղծել ԵՄ արագ արձագանքման ուժեր մինչև 2025 թվականը և եվրոպական զինված ուժերի համար ԵՄ իրական շտաբ:

Կանցլերը ԵՄ անդամներին կոչ է արել լուծել հակամարտությունները ֆինանսական և միգրացիոն քաղաքականության մեջ։ Մասնավորապես, ըստ Շոլցի, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել անօրինական միգրացիան նվազեցնելու և միաժամանակ ապահովելու հմուտ աշխատողների հոսքը արտերկրից։

  • Կիսվել: