կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ՇՀԿ երկրները հանդես են եկել տիեզերքը զենքից զերծ պահելու կոչով

ՇՀԿ երկրները հանդես են եկել տիեզերքը զենքից զերծ պահելու կոչով

Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցող պետությունները կոչ են արել զենքից զերծ պահել տիեզերական տարածքը։ Սինգապուրում ընթացող «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության համաժողովում այս մասին հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը։

Նա նաև նշել է, որ ՇՀԿ անդամ պետությունները միջազգային անվտանգության սպառնալիք են համարում հակահրթիռային պաշտպանության համընդհանուր համակարգի միակողմանի և անսահմանափակ ծավալումը։

ՇՀԿ-ին անդամակցում են Բելառուսը, Իրանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Հայաստանն այս կազմակերպության գործընկեր երկրներից է։

 

  • Կիսվել: