շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՇՀԿ երկրների խնդիրը որևէ մեկին հակադրվելը չէ. Պեսկով

ՇՀԿ երկրների խնդիրը որևէ մեկին հակադրվելը չէ. Պեսկով

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների խնդիրը որեւէ մեկին հակադրվելը կամ ՛՛Մեծ Յոթնյակ՛՛-ին հակակշիռ լինելու ձգտումը չէ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ ՇՀԿ-ն չի ստեղծվել ինչ-որ մեկի դեմ ընկեր լինելու նպատակով։

՛՛Խոսքն ընկերներ լինելու մասին է՝ հանուն որոշ ավելի բարձր իդեալների եւ ի շահ այն երկրների ժողովուրդների, որոնք անդամակցում են կազմակերպությանը՛՛,-պարզաբանել է Պեսկովը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՇՀԿ-ի հերթական գագաթաժողովը կայացել է Սամարղանդում  սեպտեմբերի 16-17-ը։

 

 

  • Կիսվել: