ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շարունակում ենք հացահատիկի գործարքը երկարաձգելու ուղղությամբ ջանքերը. Թուրքիայի ԱԳՆ

Շարունակում ենք հացահատիկի գործարքը երկարաձգելու ուղղությամբ ջանքերը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Եգիպտոս կատարած այցի ժամանակ ասել է, որ իրենք շարունակում են հացահատիկի գործարքը երկարաձգելու ուղղությամբ ջանքերը, տեղեկացնում է gazeta.ru-ն:

Հացահատիկի գործարքի ժամկետը լրացել է մարտի 18-ին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան երկարաձգում է համաձայնագիրը 60 օրով։ Մինչ այդ, գործարքը երկարաձգվել էր 120 օրով։

Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան այդ թեմայով շարունակում է համագործակցել ՄԱԿ-ի հետ։ Նա հաստատել է, որ Մոսկվան թույլ է տվել երկու ամսով երկարաձգել գործարքը։

  • Կիսվել: