շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շառլ Միշելը հանդես կգա մինչև 2030 թվականը ԵՄ-ն ընդլայնելու կոչով․ FT

Շառլ Միշելը հանդես կգա մինչև 2030 թվականը ԵՄ-ն ընդլայնելու կոչով․ FT

Եվրամիությունը պետք է պատրաստ լինի մինչև 2030 թ.-ը նոր անդամներ ընդունել իր կազմում: Այս մասին հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթի նախագիծը։ Միշելն այսօր ավելի ուշ ելույթ կունենա Սլովենիայի Բլեդ քաղաքում XVIII միջազգային ռազմավարական համաժողովի բացմանը։

«Եթե մենք ցանկանում ենք, որ մեզ վստահեն, մենք պետք է խոսենք ժամկետների մասին: Մինչ մենք պատրաստում ենք ԵՄ-ի հաջորդ ռազմավարական օրակարգը, մենք մեր առջև պետք է հստակ նպատակ դնենք... Մենք մինչև 2030 թվականը պետք է երկկողմանիորեն պատրաստ լինենք ընդլայնմանը: Այժմ մենք պետք է ընդլայնումը դիտարկենք որպես մեր գլխավոր խնդիրներից մեկը: Ե՛վ ԵՄ-ի համար, և՛ նրա ապագա անդամ պետությունների», - մեջբերում է Financial Times-ն իր տրամադրության տակ հայտնված ելույթի նախագծից։

Ներկայում ԵՄ-ին անդամակցության պաշտոնական թեկնածուներն են Ալբանիան, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան և Չեռնոգորիան։

 

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու շուրջ ամենաերկարն է բանակցություններ վարում՝ 2005 թվականից սկսած։ Չեռնոգորիան թեկնածուի կարգավիճակում է 2010 թվականից։ Վերանշյալ երկրներից որևէ մեկը հստակ ժամկետներ չունի միավորման կազմ ընդունվելու համար:

  • Կիսվել: