ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շառլ Միշելը և Ալիևը քննարկվել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Շառլ Միշելը և Ալիևը քննարկվել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Օգոստոսի 30-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս տեղեկությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և ԵՄ կազմակերպությամբ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման օրակարգային հարցեր։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը:

Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

  • Կիսվել: