երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Շահավետ գործարքը հասանելի է. Իրանի ԱԳՆ

Շահավետ գործարքը հասանելի է. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ կարճ ժամկետում կարելի է շահավետ գործարք կնքել այն պայմանով, որ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները լրջորեն կվերաբերվեն 2015 թվականի միջուկային գործարքի (հայտնի է որպես ԳՀՀԾ) իրենց պարտավորություններին:

Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը։ Իրանի ԱԳ նախարարն այս հայտարարությունն արել է Թեհրանում իր իռլանդացի գործընկեր Սայմոն Քովենիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Արտաքին գործերի նախարարն իր խոսքում նշել է․ «Ցնցումների վրա հիմնված պահվածքի, բառախաղի և ժամանակի հետ խաղալու փոխարեն Արևմտյան երկրները պետք է իրական դեր խաղան և վերադառնան ԳՀՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորություններին»:
 
Նա նաև նշել է, որ Իրանը ցանկանում է, որ երկրի նկատմամբ պատժամիջոցներն ամբողջությամբ վերացվեն, ինչը 2015 թվականին ընդգծվել է ԳՀՀԾ-ում և նույնպես աջակցություն է ստացել միջազգային հանրության կողմից: ԱԳ նախարարը կրկին հավաստիացրել է, որ իրանական միջուկային ծրագիրն ամբողջովին քաղաքացիական է։

  • Կիսվել: