ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Սեուլում Հելոուինին նվիրված միջոցառումների ժամանակ հրմշտոցի զոհ է դարձել 151 մարդ

Սեուլում Հելոուինին նվիրված միջոցառումների ժամանակ հրմշտոցի զոհ է դարձել 151 մարդ

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Իթհեվոն շրջանում հրմշտոցի հետևանքով առնվազն 151 մարդ Է զոհվել, ևս 82-ը տուժել են: Զոհերի թվում են 19 օտարերկրացիներ, այդ թվում՝ ՌԴ 3 քաղաքացներ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
 
Անհետ կորած է համարվում 350 մարդ։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ողբերգության կապակցությամբ մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ ազգային սուգ է հայտարարել։
 
Հրմշտոցը սկսվել է «Համիլթոն» հյուրանոցի մոտ գտնվող Իթհեվոն թաղամասի նեղ նրբանցքում ՝ Հելոունին նվիրված միջոցառումների ժամանակ, հոկտեմբերի 29-ին, ժամը 22.22-ից (Երևանի ժամանակով ժամը 16.22-ին)։
 

  • Կիսվել: