կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սերգեյ Լավրովին Ամերիկայի Միացյալ Նահանգների վիզա չեն տվել

Սերգեյ Լավրովին Ամերիկայի Միացյալ Նահանգների վիզա չեն տվել

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկումներին մասնակցել պատրաստվող 56 ռուսաստանցի դիվանագետների ԱՄՆ մուտքի վիզաները մերժվել են, թույլտվություն չի տրվել նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովին։

Reuters-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Նեբենզյայի հղած պաշտոնական նամակում ասվում է, որ դա մտահոգիչ է, հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում ԱՄՆ իշխանությունները պարբերաբար մերժել են մուտքի վիզաներ տրամադրել մի շարք ռուսաստանցի պատվիրակների, որոնց ուղարկում են մասնակցելու ՄԱԿ-ի պաշտոնական միջոցառումներին։

  • Կիսվել: