չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Սերբիայում դատարանը կալանավորել է Վուչիչի դեմ մшհափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձի

Սերբիայում դատարանը կալանավորել է Վուչիչի դեմ մшհափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձի

Կրալևո քաղաքի Բարձրագույն դատարանը 30 օրով կալանավորել է երկու տղամարդու, ովքեր ձերբակալվել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և նրա ընտանիքի դեմ մահափորձի միջոցով իշխանությունը բռնի ուժով փոխելու ծրագրման կասկածանքով, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։ 

«Կրալևոյի Բարձրագույն դատարանը 30-օրյա կալանք է սահմանել 50-ամյա Դ.Ռ.-ի և 42-ամյա Մ.Ռ.-ի նկատմամբ, ովքեր կասկածվում են Սերբիայի նախագահի և նրա ընտանիքի անդամների սպանությունը ծրագրելու մեջ»,- հայտնել է գործակալությունը։

Կասկածյալների մոտ զենքի, տրանսպորտային միջոցների կամ սարքավորումների հայտնաբերման մասին չի հաղորդվել. գործը վարում է Կրալևոյի Բարձրագույն դատախազությունը։

  • Կիսվել: