ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սերբիայի քաղաքացիները դեմ են Եվրամիությանն անդամակցությանը. Վուչիչ

Սերբիայի քաղաքացիները դեմ են Եվրամիությանն անդամակցությանը. Վուչիչ

Սերբիայի քաղաքացիները դեմ են Եվրամիությանն անդամակցությանը, և այս դիրքորոշման պատճառներից մեկն Արևմուտքի երկակի ստանդարտներն են Կոսովոյի և Ուկրաինայի հարցում: Այս մասին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սատարում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, սակայն խախտել են Սերբիայինը:

՛՛Սերբիայում այժմ հստակ և միանշանակ մեծամասնություն կա ԵՄ-ին անդամակցելու դեմ՛՛,-ասել է նախագահը։

Վուչիչը, այնուամենայնիվ, ընդգծել է, որ երկիրը եվրոպական ճանապարհին է և չի հրաժարվում այդ ուղուց, պարզապես ժամանակ է պետք, որ սերբերը իրատես լինեն, հասկանան, թե ո՛րն է իրենց իրական շահը, ու կարողանան այն զատել զգացմունքներից:

 

  • Կիսվել: