երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սերբիայի նախագահը հայտնել է Զելենսկիի հետ առանձնազրույց ունենալու մտադրության մասին

Սերբիայի նախագահը հայտնել է Զելենսկիի հետ առանձնազրույց ունենալու մտադրության մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը վաղը՝ օգոստոսի 22-ին, կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին նա լրագրողներին ասել է Աթենք կատարած այցի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Վուչիը, մասնավորապես, ասել է. ՛՛Վաղն առավոտյան Ուկրաինայի նախագահի խնդրանքով ես երկկողմ հանդիպում կունենամ նրա հետ։ Այսպես, ես կնստեմ և միայնակ կխոսեմ Վլադիմիր Զելենսկիի հետ այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել վերջերս Կոսովոյում, տարածքային ամբողջականության ճանաչման և չճանաչման և մնացած բոլոր հարցերի մասին: Մենք հարգում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. հուսով եմ, որ Ուկրաինան նույնպես հարգում է մեր տարածքային ամբողջականությունը: Հավատում եմ, որ մենք կունենանք բաց զրույց և լավ խոսակցություն՛՛:

Ավելի վաղ Սերբիայի նախագահը հայտարարել էր, որ Կիևն անմիջապես կկորցնի ամեն ինչ, եթե ճանաչի Կոսովոյի անկախությունը։ Նա նաեւ նշել է, որ ՛՛Ուկրաինան մեզ համար բարեկամ երկիր է, մենք երբեք հակամարտություններ կամ խնդիրներ չենք ունեցել Ուկրաինայի հետ, եւ հուսով եմ, որ չենք ունենա՛՛:

  • Կիսվել: