ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սեպտեմբերի 21-ից ի վեր Ղազախստան Է մուտք գործել ավելի քան 400 հազար ռուսաստանցի

Սեպտեմբերի 21-ից ի վեր Ղազախստան Է մուտք գործել ավելի քան 400 հազար ռուսաստանցի

Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց ի վեր Ղազախստան Է մուտք գործել ավելի քան 400 հազար ռուսաստանցի, հայտնել Է Ղազախստանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Թամարա Դույսենովան: Այդ մասին  տեղեկացնում Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Այն օպերատիվ տվյալների համաձայն, որոնք մենք ամեն օր ստանում ենք, 400 հազարից փոքր-ինչ ավելի ռուսաստանցի Է ժամանել, 320 հազարից ավելին հեռացել է և շուրջ 100 հազար ռուսաստանցի առայժմ գտնվում են այստեղ», - ասել Է Դույսենովան՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ՌԴ-ում մասնակի զորահավաք հայտարարելուց ի վեր սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 4-ը հանրապետություն Է մուտք գործել 200 հազարից ավելի Ռուսաստանի քաղաքացի, մեկնել Է 147 հազարը: ՌԴ նախագահի կողմից մասնակի զորահավաք հայտարարելուց հետո հազարավոր ռուսաստանցիներ մեկնել են նաև Հայաստան, Վրաստան և այլ ԱՊՀ երկրներ:

  • Կիսվել: