երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սենատը Ջեֆ Ֆլեյքին հաստատեց Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպան

Սենատը Ջեֆ Ֆլեյքին հաստատեց Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպան

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը լրիվ կազմով հոկտեմբերի 26-ին Ջեֆ Ֆլեյքին հաստատեց Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան: Այդ մասին հաղորդել է պալատի մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրված թեկնածությունը հաստատվել է միաձայն: Ֆլեյքն անցյալում ինքն է եղել սենատոր և 2013-ից մինչև 2019 թվականը վերին պալատում ներկայացրել է Արիզոնայի նահանգը: Մինչ այդ, 2001 թվականից, նա նաև ընտրվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Բացի դրանից, Սենատը հոկտեմբերի 26-ին Սինդի Մակքեյնին՝ 2018 թվականին մահացած հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի այրուն, հաստատել է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությանը կից ԱՄՆ-ի ներկայացուցչի պաշտոնում:

Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպաններին՝ հայտարարելով, թե նրանք միջամտում են երկրի դատական գործերին:

Ինչպես նույն օրը հաղորդել է Anadolu գործակալությունը, նրանք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ՝ իրավապաշտպան Օսման Քավալայի նկատմամբ դատավարության առիթով համատեղ հայտարարության առանչությամբ: Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ արտգործնախարարությանը հանձնարարել է անընդունելի անձինք հայտարարել 10 երկրների դեսպաններին, որոնք հայտարարություն են արել Քավալայի նկատմամբ դատավարության առիթով:

Թուրքիայում ԱՄՆ-ի և Կանադայի դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց հերթին հայտարարել են տվյալ երկրի օրենքներն ու որոշումները հարգելու և այդ պետության ներքին գործերին չմիջամտելու մտադրություների մասին: Դեսպանությունները նշել են, որ «մնում են հանձնառու Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին դիվանագիտական հարաբերությունների մասին»: Ինչպես հայտնել է Anadolu գործակալությունը, վկայակոչելով նախագահի վարչակազմի աղբյուրներ, Էրդողանը ողջունել է այդ հայտարարությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: