երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել

Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների առողջապահական աղբյուրները հայտնել են, որ վերջին 48 ժամվա ընթացքում Թաիզ, Սաադա, Հաջջա և Սանա նահանգներում Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեք երեխա, վիրավորվել՝ 47 մարդ։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը տեղեկացրել է, որ նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռները թիրախավորել են Հոդեյդա նահանգի հեռահաղորդակցության շենքը, որի հետևանքով զովել է 6 և վիրավորվել 19 մարդ։ Ըստ տեղեկությունների՝ փրկարարական խմբերը դեռևս աշխատում են դեպքի վայրում, իսկ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները շարունակում են թռչել տարածքի վրայով։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին X-ում հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հութիների կողմից արձակված անօդաչու թռչող սարք  են որսացել և ոչնչացրել Հարավային շրջանում։

 

  • Կիսվել: