երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի՝ խաղաղ բնակիչների դեմ հարձակումները

Սաուդյան Արաբիայի արքայազնը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի՝ խաղաղ բնակիչների դեմ հարձակումները

Սաուդյան Արաբիայի արքայազն Թուրկի ալ-Ֆեյսալի ելույթն այս շաբաթ նվիրվել էՄերձավոր Արեւելքի ներկա իրավիճակին, տեղեկացնում է ВВС-ն։

Արքայազն Թուրկին հրապարակայնորեն դատապարտել է ՀԱՄԱՍ-ին Իսրայելին խաղաղ բնակիչների վրա հարձակվելու եւ դրան հաջորդած՝ Գազայի իսրայելական ռմբակոծումների պատճառով։ Նրա խոսքով՝ հերոսներ չկան, կան միայն զոհեր։

Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի գործողությունները հակասում են իսլամական դրույթներին՝ չվնասել քաղաքացիական բնակչությանը։

Արքայազն Թուրկին ՀԱՄԱՍ-ի դատապարտումը հավասարեցրել է Իսրայելի դատապարտմանը, որին նա մեղադրել է ՛՛անմեղ պաղեստինցի քաղաքացիների անխտիր ռմբակոծումների մեջ Գազայում՛՛ եւ ՛՛պաղեստինցի երեխաների, կանանց եւ տղամարդկանց անխտիր ձերբակալություններում Արեւմտյան ափին՛՛։

Նա դժգոհություն է հայտնել, որ ամերիկյան ԶԼՄ-ներն օգտագործել են ՛՛չարտոնված հարձակում՛՛ արտահայտությունը հոկտեմբերի 7-ի ռեյդի առիթով՝ հայտարարելով. ՛՛Էլ ինչ սադրանք է պետք նրանից բացի, ինչն Իսրայելն անում է պաղեստինցի ժողովրդի հետ երեք քառորդ դարի ընթացքում՛՛:

Նա ավելացրել է, որ ՛՛ռազմական ուժերի կողմից օկուպացված բոլոր ժողովուրդներն օկուպացիային դիմադրելու իրավունք ունեն՛՛։

  • Կիսվել: