Սաուդյան Արաբիան ու Բահրեյնն Իսրայելին թույլ են տվել իրենց տարածքով թռչել Արևելյան Ասիա
ԱՄն նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ու Բահրեյնն Իրսայելին թույլ են տվել իրենց տարածքով թռիչքներ իրականացնել դեպի Արևելյան Ասիա, գրում է parstoday.com-ը:
Չորեքշաբթի օրը, Ջարեդ Քուշները հայտարարել է. «Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահի ներկայությամբ կստորագրվի Իսրայելի ու ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը»:
ԱՄԷ-ի ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Դոնալդ Թրամփի կողմից գործադրված ջանքերից հետո, օգոստոսի 13-ին ԱՄԷ-ն ու Իսրայելը համաձայնության եկան դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման շուրջ: Իսլամական պետությունների մեծամասնությունը դատապարտեց այս համաձայնությունը:
Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված արաբական երկրների ջանքերը տեղի են ունենում այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմն արդեն երկար տարիներ պաղեստինցիներին ճնշելուց բացի, օկուպացրել է արաբա-իսլամական տարածքների մեծ մասը: