Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Էստոնիայի հյուպատոսը
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում գաղտնի բնույթի նյութեր ստանալիս ձերբակալել է այդ երկրում Էստոնիայի հյուպատոս Մարտա Լյատին:
Գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. ՛՛Այս գործունեությունն անհամատեղելի է դիվանագիտական աշխատողի կարգավիճակի հետ և ունի հստակ թշնամական բնույթ Ռուսաստանի նկատմամբ՛՛:
Նշվում է, որ հյուպատոսի նկատմամբ միջազգային իրավունքի նորմերով սահմանված միջոցառումներ կկիրառվեն: