Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ավելի քան 60 չվերթ է հետաձգվել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո մտցված սահմանափակումների պատճառով
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ավելի քան 60 չվերթ է հետաձգվել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով մտցված սահմանափակումների պատճառով. 39 չվերթ մեկնել է պահեստային օդանավակայաններ, տեղեկացնում է RT-ն:
Ուղևորները հայտնել են, որ Պուլկովո օդանավակայանում մարդիկ քնում են գորգերի, նստարանների և աթոռների վրա։ Շատերը չեն կարողանում թռչել երեկվանից:
Օդանավակայանի օպերատորը հայտնել է, որ օդանավակայանն աշխատում է օդային տարածքի սահմանափակումների պայմաններում շուրջ 18 ժամ: Չնայած դրան, տերմինալում իրավիճակը հանգիստ է։
Նշենք, որ Լենինգրադի մարզի նահանգապետ Դրոզդենկոն էլ իր հերթին հայտնել է, որ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա: Հարձակման հետևանքով նավահանգստի Նովատեկ տերմինալը հրդեհվել է:
«НОВАТЭК» ընկերության գործունեության ոլորտներն են հեղուկ գազի և ածխաջրածնի հետախուզումը, արդյունահանումը, վերամշակումն ու իրացումը։
Ըստ Դրոզդենկոյի, այսօր առավոտյան՝ օգոստոսի 24-ին, Ուստ-Լուգա նավահանգստի երկնքում ոչնչացվել է 10 անօդաչու թռչող սարք։


