ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սահմանին կրակոցների ժամանակ Ղրղզստանում վիրավորված քաղաքացիների թիվը հասել է 163-ի

Սահմանին կրակոցների ժամանակ Ղրղզստանում վիրավորված քաղաքացիների թիվը հասել է 163-ի

Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության ժամանակ վիրավորված Ղրղզստանի բնակիչների թիվը հասել է 163-ի։ Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Ժամը 09:00-ին առողջապահական կազմակերպություններ ընդունված տուժածների ընդհանուր թիվը կազմում է 163 մարդ»,- ասվում է զեկույցում։

Բժիշկների տվյալներով՝ անցած գիշեր բուժօգնություն է խնդրել 19 մարդ։ Այս պահին հիվանդանոցներում մնում է ևս 144 տուժած։ Մեծ մասը տեղափոխվել են Բիշքեկի և Օշի հիվանդանոցներ:

Նախօրեին ղրղզական կողմը հայտնել էր 59 զոհի և 144 վիրավորի մասին։ Ավելի վաղ կիրակի օրը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը սեպտեմբերի 19-ը համազգային սգո օր էր հայտարարել զոհվածների հիշատակին։ Նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է արել կանխել էսկալացիան և միջոցներ ձեռնարկել իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Միաժամանակ Ղրղզստանի ԱԳՆ-ն Տաջիկստանի հետ սահմանային հակամարտությունն անվանել է նախապես ծրագրված զինված ագրեսիա։ Դուշանբեն իր հերթին ղրղզական կողմին մեղադրում է սադրանքների մեջ։

 

  • Կիսվել: