չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Սադրանք է. Վրաստանի նախագահը՝ Ռուսաստանի կողմից այցագրային ռեժիմը վերացնելու մասին

Սադրանք է. Վրաստանի նախագահը՝ Ռուսաստանի կողմից այցագրային ռեժիմը վերացնելու մասին

Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը չեղարկելու և հանրապետության հետ ավիահաղորդակցության արգելքը վերացնելու Ռուսաստանի որոշումն անընդունելի է։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսաստանի հերթական սադրանքը: Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը և այցագրային ռեժիմի վերացումն անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայում և օկուպացնում է մեր տարածքները՛՛:

  • Կիսվել: