հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սաակաշվիլու վիճակը վատացել է

Սաակաշվիլու վիճակը վատացել է

Նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու անգամ աչքով զննումը բավական է՝ հասկանալու համար, որ անցած տարվա համեմատ նրա առողջական վիճակը վատացել է, ասել է Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան քաղաքական գործչին այցելելուց հետո, գրել է Netgazeti.ge-ն։

Նրա խոսքով՝ Սաակաշվիլին նկատելիորեն նիհարել է, դժվարությամբ է դիմանում երկար խոսակցությանը։

«Ես նրա հետ մոտ 10 րոպե եմ խոսել, քանի որ հասկանում եմ, որ նա դժվարանում է ավելի երկար խոսել։ Ես բժիշկ չեմ, բայց հիշում եմ, թե ինչպիսին էր նա հունվարին, Գորիի հոսպիտալում։ Վիզուալ տարբերությունն աչք է ծակում։ Նրանից երեւում է, որ առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նա նաեւ նկատելիորեն նիհարել է»,- ասել է Լոմջարիան։

  • Կիսվել: