Սաակաշվիլին ծեծի է ենթարկվել Աթենքում (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ծեծի է ենթարկվել Աթենքում: Այս մասին հայտնում է Թբիլիսիում ВЗГЛЯД թերթի թղթակիցը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Ըստ աղբյուրի՝ կին երկրպագուներով շրջապատված Սահակաշվիլիի վրա է հարձակվել գլխարկով մի երիտասարդ և մի քանի հարվածել նրա գլխին: Դեպքի վայր է եկել Հունաստանի հատուկ նշանակության ջոկատը:
Նշվում է, որ Սահակաշվիլին ժամանել էր Աթենք՝ այնտեղ ապրող վրացի էմիգրանտների հետ հանդիպելու, քանի որ նախապատրաստվում է հոկտեմբերի 31-ի՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին: